Ուկրաինական անօդաչու թռչող սարքը գրոհել է Նովիյ Ուրենգոյի «արդյունաբերական օբյեկտներից մեկը», հաղորդել է Ռուսաստանի Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի նահանգապետ Դմիտրի Արտյուխովը:
Ըստ նահանգապետի՝ «բեկորների ընկնելու հետևանքով» հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում են հրշեջները: Տուժածներ չկան, հավելել է Արտյուխովը:
Ուրալյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան գրել է, որ հրդեհը բռնկվել է «վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի տարածքում»:
Ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարձակման թիրախն էր «Գազպրոմ»-ին պատկանող գործարանը Նովիյ Ուրենգոյում:
Սա Յամալում ուկրաինական անօդաչուի հարձակման առաջին հայտնի դեպքն է: Նովիյ Ուրենգոյը Բելգորոդի և Կուրսկի մարզերում ռուս-ուկրաինական սահմանից հեռու է 2700-2800 կիլոմետր հեռու: