Մատչելիության հղումներ

Ուկրաինական անօդաչուները հարվածել են Պրիմորսկի նավահանգստին

Պրիմորսկի նավահանգստի նավթային դեպոն, ապրիլի 1, 2026թ.
Պրիմորսկի նավահանգստի նավթային դեպոն, ապրիլի 1, 2026թ.

Ուկրաինան այսօր անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բալթիկ ծովի ռուսական Պրիմորսկ նավահանգստին, որտեղ հրդեհ է բռնկվել, հարվածների թիրախում եղել են նաև մի շարք նավեր, հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ վնասել են նաև նավահանգստում գտնվող մեկ նավթատար, «Կարակուրտ» դասի հրթիռային նավ և պարեկային նավակ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ զգալի վնասներ են հասցրել նավթային նավահանգստի ենթակառուցվածքներին։

«Յուրաքանչյուր այսպիսի արդյունք ավելի է սահմանափակում Ռուսաստանի ռազմական ունակությունները», - տելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։

Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի փոխանցմամբ՝ Պրիմորսկում բռնկված հրդեհն արագ մարվել է, նավթի արտահոսք չի եղել:

Ուկրաինան վերջին ամիսներին մի քանի անգամ հարվածել է նավահանգստին։

XS
SM
MD
LG