Մատչելիության հղումներ

Խերսոնում ավտոբուսի վրա ռուսական հարձակման հետևանքով 2 զոհ կա

Ուկրաինայի Խերսոն քաղաքում այսօր առավոտյան ավտոբուսի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։

Մարզի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ զոհերի մեծ մասը կոմունալ ծառայությունների աշխատակիցներ են։

«Նման հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող համակարգային ահաբեկչության քաղաքականության մի մասն են», - ասել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրո Լուբինեցը:

XS
SM
MD
LG