Ուկրաինան և Ռուսաստանը քաղաքացիական անձանց են փոխանակել

Ուկրաինա - Փոխանակության շրջանակում վերադարձած ուկրաինացիները, 27-ը նոյեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Փոխանակության շրջանակում վերադարձած ուկրաինացիները, 27-ը նոյեմբերի, 2026թ.

Ուկրաինայի և Բելառուսի սահմանի «Նովայա Գուտա» անցակետում իրականացվել է քաղաքացիական անձանց փոխանակություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հաղորդել է բելառուսական БЕЛТА լրատվական գործակալությունը:

Ռուսաստանյան «Վեստի» պետական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստան է վերադարձել 20, Ուկրաինա՝ 23 մարդ, մեծ մասը՝ տարեցներ:

Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը գրել է, որ հայրենիք վերադարձածներից 9-ը երեխաներ են, մեկը՝ Օլեշկիի մանկատան չափահաս սանուհի: Երեխաներից ամենափոքրը 8 տարեկան է: Ըստ օմբուդսմենի՝ երեխաները գտնվում էին Խերսոնի և Զապորոժիեի մարզերի օկուպացված տարածքներում, Ղրիմում և Ռուսաստանում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ Լուբինեցը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ միջնորդության և Ուկրաինայի մարդասիրական ջանքերին աջակցության համար: Ըստ օմբուդսմենի՝ Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ աջակցությամբ Ուկրաինա վերադարձած երեխաների ընդհանուր թիվը 40 է:




​
XS
SM
MD
LG