Մատչելիության հղումներ

Ուիթքոֆ. «Թրամփը հարցրեց Ալիևին՝ «ինչո՞ւ դադարեցրեցիր հայերի դեմ հարձակումը»


Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախօրեին կայացած համաժողովի ընթացքում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։

«Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան,- «Ինչո՞ւ դադարեցրեցիք հայերի դեմ հարձակումը։ Չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր», - ըստ Ուիթկոֆի հարցրել է Թրամփը։ «Ես այդքանն էի ուզում, այն ինչ գրավել էին հայերը», - ըստ Ուիթքոֆի պատասխանել է Ալիևը։

Սպիտակ տան բանագնացի խոսքով՝ այդ զրույցին ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարը։ Ճիշտ է՝ Ուիթքոֆը Նիկոլ Փաշինյանին անվանել է «Հայաստանի նախագահ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG