Մատչելիության հղումներ

Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել մեկ դի


Որոնողափրկարարական աշխատանքները Լոռիում
Որոնողափրկարարական աշխատանքները Լոռիում

Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել մեկ դի (անձը չպարզված տղամարդ), հայտնում է Փրկարար ծառայությունը։

Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում ավերածություններ են, փլուզումներ, փակ ճանապարհներ։

Ավելի վաղ փրկարար ծառայությունը հայտնել էր մեկ զոհի, մեկ անհետ կորածի մասին, որը գետն էր ընկել։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

XS
SM
MD
LG