Մատչելիության հղումներ

Նոր ձերբակալություն «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման գործով

Գազի արտահոսքը պայթեցված «Հյուսիսային հոսք 2» գազատարից, սեպտեմբեր, 2022թ.
Գազի արտահոսքը պայթեցված «Հյուսիսային հոսք 2» գազատարից, սեպտեմբեր, 2022թ.

Գերմանիայի դատախազությունն այսօր տեղեկացրել է «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցումների փաստով հարուցված քրեական գործով անցնող ևս մեկ կասկածյալի ձերբակալության մասին։

«Գերմանիայի դաշնային դատախազության հայցով ձերբակալվել է ուկրաինացի փորձառու ջրասուզակ Վլադիմիր Զ.-ն», - գերմանացի իրավապահների հաղորդագրությունն է մեջբերում France-Presse գործակալությունը՝ տեղեկացնելով, որ ուկրաինացի տղամարդը կասկածվում է «խողովակաշարերի պայթեցմանը հանցակցության մեջ»։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացին ձերբակալվել է Խորվաթիայի Պուլա քաղաքում տեղական ոստիկանության կողմից։

Ռուսական գազը Գերմանիա մատակարարող «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը պայթեցվել էին 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի ամիս անց։

XS
SM
MD
LG