2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարի վրա կատարված զինված հարձակումը պատվիրել էր Ուկրաինան, այսօր հայտարարել է Գերմանիայի դատախազությունը։
Թիրախավորման հետևանքով շարքից դուրս էին եկել Բալթիկ ծովի հատակով անցնող չորս խողովակաշարերից երեքը, որոնցով Գերմանիան ռուսական վառելիք էր ստանում։
Ուկրաինայի կառավարությունը շարունակում է հերքել իր առնչությունը կատարվածին։ Գերմանացի դատախազների կողմից այսօր տարածված հայտարարությահ մեջ, սակայն, նշվում է, որ ռազմական հանցագործության, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու մեղադրանք է առաջադրվել Սերգեյ Կուզնեցովին, ով «ուկրաինական բանակի սպա է» և գործել է «Ուկրաինայի պետական իշխանությունների հրամանով»։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո «Կուզնեցովը ուկրաինական բանակի այլ զինվորականների հետ մշակել է խողովակաշարերը ոչնչացնելու ծրագիր»՝ Ռուսաստանին գազային եկամուտներից զրկելու համար, պնդել են գերմանացի դատախազները։