Մատչելիության հղումներ

«Կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել»․ Իրանի ԶՈՒ-ն նախնական զեկույց է հրապարակել


Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանումից հետո, 20-ը մայիսի, 2024թ․
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանումից հետո, 20-ը մայիսի, 2024թ․

Ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքուղղուց, վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների հետ, կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նմանատիպ հետքեր չեն հայտնաբերվել, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահին, արտգործնախարարին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի վթարի հարցով Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախնական զեկույցը։

Ըստ զեկույցի՝ ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո հրդեհվել է։

Նշվում է, որ որոնողական շխատանքները տարածքի բարդության, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով շարունակվել են ողջ գիշեր և միայն երկուշաբթի վաղ առավոտյան է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով հայտնաբերվել վթարի վայրը։

Հաղորդվում է, որ ձայնագրություններում անձնակազմի զրույցներում կասկածելի հարցեր չեն նշմարվել։

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս չորս հոգի զոհվեցին կիրակի օրը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG