Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը կփոխվի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշերը կփոխվեն. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ներկայում Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և 001 ՍՍ հինգ նշաններից։ Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, եզրակացրել, որ «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն»։ Նոր փոփոխությամբ համարանիշը բաղկացած կլինի եռագույնից և 1 թվից։

Ըստ որոշման հիմնավորման՝ փոփոխության նպատակն է վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։

Ավելի ուշ վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր: Մենք կարծում ենք, որ այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG