Մատչելիության հղումներ

Նիգերը ևս խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Ուկրաինայի հետ


Նիգերում իշխող «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» (CNSP) աջակիցները ծածանում են Նիգերի և Ռուսաստանի դրոշները, 6-ը օգոստոսի, 2023թ․
Նիգերում իշխող «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» (CNSP) աջակիցները ծածանում են Նիգերի և Ռուսաստանի դրոշները, 6-ը օգոստոսի, 2023թ․

Նիգերը խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ մեղադրելով Կիևին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար։

«Նիգերի Հանրապետության կառավարությունը, ի աջակցություն Մալիի կառավարության և ժողովրդի, որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես», - ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ նման հայտարարություն արել էր նաև Մալիի կառավարությունը։

Նիգերի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ կխնդրեն՝ քննարկելու ուկրաինական «ագրեսիան»։

Ըստ France-24-ի՝ Նիգերի ու Մալիի ռազմական կառավարություններն իշխանության են եկել հեղաշրջման արդյունքում։ Ապա այս երկու երկրները դուրս են եկել Ֆրանսիայի հետ պաշտպանական պայմանագրերից և դիմել Ռուսաստանին ռազմական օգնության համար։

Մալին հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու համար հիմք են հանդիսացել Ուկրաինայի ռազմական ղեկավարության ներկայացուցիչների և Սենեգալում երկրի դեսպանի հայտարարությունները։

«Մալիի հանրապետության անցումային կառավարությունը ցնցված է Ուկրաինայի ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովի դիվերսիոն հայտարարություններից Տինզաուատենում զինված ահաբեկչական խմբավորումների վախկոտ, դավաճանական և բարբարոսական հարձակմանն Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ, որի հետևանքով Մալիի պաշտպանության և անվտանգության ուժերի անդամներ են զոհվել։ Սա հաստատվեց նաև Սենեգալում Ուկրաինայի դեսպան Յուրի Պիվովարովի կողմից, ով բացահայտ և միանշանակ հայտարարեց միջազգային ահաբեկչությանն իր երկրի աջակցության մասին, մասնավորապես, Մալիում», - ասված էր հայտարարությունում։

Մալիի կառավարական զորքերը խոստովանել էին, որ զգալի կորուստներ են կրել ապստամբների հետ հուլիսի վերջին սկսված մարտերի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG