Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Ինջիրլիք ավիաբազայում տեղակայում է նոր Patriot համակարգ

Patriot հրթիռային համակարգ, արխիվ
Patriot հրթիռային համակարգ, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն Ինջիրլիք ավիաբազայում տեղակայում է նոր Patriot հրթիռային համակարգ։ Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը մի քանի օր առաջ Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռը խոցելու մասին տեղեկատվությանը։

«Մեկ այլ Patriot համակարգ կտեղակայվի այնտեղ` արդեն տեղակայված իսպանական Patriot-ին լրացնելով», - լրագրողներին հայտնել է նախարարության ներկայացուցիչը Ադանայից ոչ հեռու գտնվող ավիաբազայում։

Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված են Միացյալ Նահանգների, Կատարի, Իսպանիայի և Լեհաստանի անձնակազմերը, ինչպես նաև թուրքական զորքերը։


XS
SM
MD
LG