ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն և կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Համաձայան ՆԱՏՕ-ի հաղորդագրության՝ հանդիպումը նախատեսված է ապրիլի 8-ին։
Ռյուտեն կհանդիպի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։
Այս այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփը քննադատում է ՆԱՏՕ-ին ու նույնիսկ ակնարկում է՝ դիտարկում է դաշինքից դուրս գալու հնարավորությունը։ Թրամփը դժգոհել է, որ Իրանի դեմ պատերազմում եվրոպական երկրները սահմանափակում են ամերիկյան ուժերի մուտքը իրենց ռազմաբազաներ և չեն առաջնորդում Հորմուզի նեղուցի բացման ջանքերը։
Ռյուտեն ապրիլի 9-ին ելույթ կունենա Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամ- ինստիտուտում։