Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը կայցելի Հայաստան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկա, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկա, արխիվ

Դեկտեմբերի 18-ին Երևան է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան:

Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Շեկերինսկին կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ում դաշնակից երկրների դեսպանների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG