Մոսկվա են ժամանել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչներ Մագդալենա Գրոնոն և Քրիսթոֆեր Շպետին։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նրանց այսօր ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Գրոնոն և Շպետին Մոսկվա են ժամանել որպես Անդրկովկասում Անվտանգության և կայունության շուրջ խորհրդակցությունների համանախագահներ», - հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հիշեցնելով, որ այս ձևաչափը գործում է Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակի կարգավորման շրջանակներում։