Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով

Ռուսաստան - Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը, արխիվ
Ռուսաստան - Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը, արխիվ

Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել և 30-օրյա նախնական կալանքի դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։

Ամերիկացի Բայերս Քալոբ Ուեյնի ձերբակալության մասին հաղորդվել է երեկ, թեև ինչպես ավելի ուշ է պարզվել՝ նա բերման էր ենթարկվել մեկ շաբաթ առաջ «Վնուկովո» օդանավակայանից։

Ռուսական աղբյուրները, վկայակոչելով պաշտոնական հաղորդումները, փոխանցում են, որ ամերիկացու ուղեբեռի մեջ կանաբոիդներ պարունակող մարմելադ է հայտնաբերվել ։
Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ 28-ամյա Ուեյնը Մոսկվա է ժամանել ընկերուհուն այցելելու նպատակով։

Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել ԱՄՆ քաղաքացու ձերբակալությունը։

XS
SM
MD
LG