Մատչելիության հղումներ

Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր չկան։

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ հույս ունենալու Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման վրա։ Իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչների ներկայիս սերունդը բախման տրամադրված է ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Նրանք լիովին մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական ներուժը և ուղղորդում այն մեր երկրի դեմ, անմիջականորեն մասնակցելով մեր դեմ ռազմական գործողություններին», - Риа Новсости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ներկայիս վիճակը։

«Մենք, իհարկե, պետք է բաց մնանք հարաբերություններ կառուցելու համար, բայց պետք է լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք», - հավելել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է հարվածել բրիտանական ռազմական թիրախներին թե՛ Ուկրաինայում և թե՛ դրանից դուրս: Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «կրակի հետ են խաղում»՝ Ուկրաինային տրամադրելով Storm Shadow հեռահար հրթիռների արտադրության տեխնոլոգիաները, ինչը Կիևին թույլ կտա նման հրթիռների սեփական արտադրություն սկսել:


XS
SM
MD
LG