Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատախազությունը պահանջում է հերթական գործը հարուցել ՌԴ նախկին վարչապետ Կասյանովի դեմ

ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով, արխիվ
ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով, արխիվ

Մոսկվայի դատախազությունը պահանջել է «օտարերկրյա գործակալի» պարտականությունները կատարելուց խուսափելու հատկանիշներով քրեական գործ հարուցել Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի դեմ: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը՝ հղում անելով դատախազության մամուլի ծառայությանը:

Կասյանովը նախկինում վարչական պատասխանատվության է ենթարկվել «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգը խախտելու համար: Գտնվելով Ռուսաստանից դուրս՝ նա, ըստ դատախազության, շարունակել է հաղորդագրություններ և նյութեր տարածել առանց «օտարերկրյա գործակալ» մակնշման:

Կասյանովը Ռուսաստանի վարչապետն է եղել 2000-2004 թվականներին՝ Վլադիմիր Պուտինի առաջին նախագահության տարիներին: Հրաժարականից հետո անցել է ընդդիմության շարքերը և դարձել Բորիս Նեմցովի զինակիցը: Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո հեռացել է երկրից:

Կասյանովին «օտարերկրյա գործակալ» են հռչակել 2023-ի նոյեմբերին: 2025-ի նոյեմբերին «Ռոսֆինմոնիտորինգ» գործակալությունը նրան ընդգրկել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում, երբ նախկին վարչապետի և Ռուսաստանի Հակապատերազմական կոմիտեի այլ անդամների նկատմամբ գործ են հարուցել իշխանության բռնի զավթման, «ահաբեկչական» ընկերակցություն ստեղծելու և դրանում մասնակցության հատկանիշներով: Այս տարվա մարտին կոմիտեն «ահաբեկչական» կազմակերպություն է ճանաչվել:


XS
SM
MD
LG