Մատչելիության հղումներ

Մոսկվան տեսել է խաղաղության նոր ծրագրի մասին հրապարակումը, բայց տեղյակ չէ դրանից. Պեսկով

Ռուսասետանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
Ռուսասետանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

Մոսկվան տեղյակ է, որը ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր են պատարստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

РБК-ի հետ զրույցում Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել ամերիկյան The Washington Post-ի հրապարակումը, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն այս պահին քննարկում են խաղաղության ծրագիրը, որը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից:

Հարցին, թե արդյոք Կրեմլը լսել է դրա մասին, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, չենք լսել: Մենք տեսել ենք լրատվամիջոցների հրապարակումները, բայց ոչինչ չենք լսել»:

Խաղաղության նոր ծրագիրը

Washington Post-ը գրել էր, որ խաղաղության ամերիկա-եվրոպական ծրագիրը ներառում է երկրի վերակառուցում, հակամարտության կարգավորումից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցություն և հրադադար առաջնագծում:

Առաջին կետը նախատեսում է Ուկրաինայի վերակառուցում Համաշխարհային բանկի և BlackRock ներդրումային ընկերության մասնակցությամբ:

Երկրորդը նախատեսում է Կիևի համար անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, որոնք համեմատելի են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի հետ (անդամներից մեկի վրա հարձակումը դիտվում է հարձակում բոլորի վրա և ենթադրում է դաշինքի արձագանքը – խմբ.):

Երրորդ կետը վերաբերում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցությանը։ Մասնավորապես, այն անդրադառնում է Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների վերսկսմանը Եվրոպա, իսկ շահույթը պետք է կիսվի Մոսկվայի և Կիևի միջև, պատժամիջոցներն աստիճանաբար պետք է վերացվեն։

Չորրորդ կետը ենթադրում է հրադադար գոյություն ունեցող առաջնագծի երկայնքով, իսկ Ռուսաստանը պահպանում է վերահսկողությունը արդեն գրաված տարածքների նկատմամբ։

The Washington Post-ը գրել էր, որ Վաշինգտոնը ձգտում է նաև դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա փոխադարձ հարվածները: Թերթի տվյալներով՝ սա համարվում է բանակցությունները շարունակելու պայման։

Էներեգետիկ հրադադարի շուրջ շփումները շարունակվում են

Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով էներգետիկ հնարավոր հրադադարին, ասել է, որ այս ուղղությամբ շփումները շարունակվում են։ Վլադիմիր Պուտինի խոսնակը, սակայն, նա չի մանրամասնել, թե արդյոք Ռուսաստանը համաձայնել է նման առաջարկի, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր գրել սոցցանցում, և առաջարկել է պարզաբանումներ խնդրել ամերիկացի առաջնորդից։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը՝ թույլատրել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները, Պեսկովը նշել է, որ որևէ ուղիղ կապ չի տեսնում այս քայլի և Ուկրաինայի շուրջ բանակցություններում Ռուսաստանի հնարավոր զիջումների միջև։ Նա նաև պնդել է, որ այս ոլորտում համագործակցությունը օգտակար է երկու երկրների համար էլ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են խոչընդոտել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հնարավոր համաձայնագրերին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG