Ռուսաստանը «լիարժեք գործընկերություն» է հաստատում Աֆղանստանում իշխող «Թալիբան» խմբավորման հետ՝ այլ երկրներին հորդորելով նույնպես ընդլայնել համագործակցությունը Քաբուլի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այսօրվա հայտարարությունը։
Interfax-ի փոխանցմամբ՝ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան «պրագմատիկ երկխոսություն» է ձևավորում թալիբների հետ՝ անվտանգության, առևտրի, մշակույթի և մարդասիրական աջակցության ոլորտներում։
Շոյգուն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հանդիպման շրջանակում։ Ըստ նրա՝ ՇՀԿ-ն պետք է վերականգնի կապերը Աֆղանստանի հետ։
«Թալիբան»-ը 2003-ին ՌԴ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչվել։ Դա փոխվեց 2025-ի ապրիլին։
Նախորդ տարի Ռուսաստանը դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց թալիբ իսլամիստների կառավարությունը։ «Թալիբան»-ը իշխանության գլուխ եկավ 20 տարի պատերազմելուց հետո՝ 2021-ի օգոստոսին՝ տապալելով օրինական իշխանությանը և հանգեցնելով ԱՄՆ գլխավորած զորքերի քաոսային դուրսբերմանը։