Վլադիմիր Պուտինի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ցանկացած միջնորդական ծառայություն՝ Իրանի շուրջ հակամարտությունը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար։
«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ցանկացած բարի ծառայություն, ցանկացած միջնորդական աջակցություն, որն ընդունելի կլինի կողմերի համար։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ի վերջո ապահովվի խաղաղություն՝ երաշխավորված խաղաղություն, և չլինի վերադարձ ռազմական գործողություններին», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է Մոսկվան օգնել Իրանի շուրջ ապագա բանակցություններին։
Ավելի վաղ Պուտին-Արաղչի հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի «դժվար ժամանակաշրջանը», և խաղաղությունը կհաղթի։
Այսօր Մոսկվա ժամանած Իրանի արտգործնախարարը, ըստ մամուլի, մեղադրել է Վաշինգտոնին Մերձավոր Արևելքի խաղաղության բանակցությունների ձախողման համար։