Մատչելիության հղումներ

Մոսկվաբնակ հայազգի բլոգերը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման


Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը հոկտեմբերի 13-ին 5 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի բլոգեր Արեգ Շեպիխինին։

Նա մեղավոր է ճանաչվել Ինստագրամում հրապարակված մի շարք տեսանյութերի համար, որոնցում նա, ըստ դատախազության, «սպառնալիքներ է հնչեցրել չեչենների, դաղստանցիների, կովկասյան այլ ժողովուրդների, ինչպես նաև հրեաների և մահմեդականների հասցեին»։

Շեպիխինի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ հունիսի 3-ին, երբ Չեչնիայից Մոսկվա ժամանած ոստիկանները փորձել էին առևանգել բլոգերին Ռուսաստանի մայրաքաղաքի երկաթուղային կայարաններից մեկում։ Առևանգման փորձը տապալվել էր, սակայն մոսկվացի իրավապահները հաջորդ օրն իրենք էին քրեական գործ հարուցել Շեպիխինի դեմ՝ նրա խափանման միջոց որպես ընտրելով կալանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG