Մատչելիության հղումներ

Ուկրաինայի և Մոլդովայի մի շարք քաղաքներ զրկված են եղել էլեկտրաէներգիայից

Մոլդովա, արխիվ
Մոլդովա, արխիվ

Ուկրաինայի և Մոլդովայի որոշ շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաքներ Կիևն ու Քիշնևը, շաբաթ օրը հոսանքազրկվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի անսարքության պատճառով: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է նույն օրը:

Պաշտոնյաները միջադեպն ուղղակիորեն չեն կապել ռազմական գործողությունների հետ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է կիբերհարձակման հնարավորությունը, հայտնել, որ էներգահամակարգում տեխնիկական վթար է տեղի ունեցել, Ռումինիայի և Մոլդովայի միջև, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում երկու գծերը դադարել են աշխատել:

Նա նշել է, որ Ուկրաինան ավելացրել է էլեկտրաէներգիայի ներկրումը՝ պահանջարկը բավարարելու համար:

Մոլդովայի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ խափանումը պայմանավորված է Ուկրաինայի էներգահամակարգում առկա խնդիրներով, որոնք հանգեցրել են Ռումինիան և Մոլդովան միացնող գծի լարման անկմանը:

XS
SM
MD
LG