Մատչելիության հղումներ

Պուտինը Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում


 Միխայիլ Միշուստին, արխիվ
Միխայիլ Միշուստին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Հիշեցնելով, որ Պետդուման Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ կձևավորի կառավարության կազմը՝ Վոլոդինը նշել է, որ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում Պետդուման կքննարկի այսօրվա նիստում։

58-ամյա Միխայիլ Միշուստինը կառավարությունը ղեկավարում է 2020 թվականի հունվարից՝ փոխարինելով Դմիտրի Մեդվեդևին։

Մարտի 7-ին Վլադիմիր Պուտինը հինգերերոդ անգամ ստանձնեց Ռուսաստանի նախագահի լիազորությունները: Օրենքի համաձայն՝ երդմնակալությունից հետո կառավարությունը վայր դրեց լիազորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG