Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի լիազորությունները


Ռուսաստան - Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը, Կրեմլ, Մոսկվա, 7-ը մայիսի, 2024թ.
Ռուսաստան - Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը, Կրեմլ, Մոսկվա, 7-ը մայիսի, 2024թ.

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես վեց տարի ժամկետով ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազորությունները:

Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը Պուտինին փոխանցեց նախագահական իշխանության խորհրդանիշները, այդ թվում ոսկե շղթայով կրծքանշանը՝ Սուրբ Գեորգիի ոսկե խաչը՝ «Օգուտ, պատիվ և փառք» գրությամբ և Ռուսաստանի զինանշանի պատկերով։

Հինգերորդ անգամ նախագահի լիազորությունները ստանձնած Պուտինն ուղերձով դիմել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդին, ապա դուրս է եկել Սոբորնայա հրապարակ՝ ընդունելու Նախագահական գնդի հանդիսավոր զորահանդեսը:

XS
SM
MD
LG