Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 27-28-ը այցով կգտնվի Ֆրանսիայում։
ԱԳՆ-ից հայտնում են, որ ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Բացի այդ, Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։