Մատչելիության հղումներ

Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Բրյուսելում օրեր առաջ ընդունվեց ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը շեշտել է, որ սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև այն ուղղությունները, որոնց շրջանակներում մտադիր են հետագայում խորացնել հարաբերությունները:

Նախարարը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման Երևանի տեսլականը, ընկալումներն ու առաջարկությունները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ավելի քան 70 էջանոց փաստաթղթի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստան-Եվրամիություն անվտանգային ու պաշտպանական գործակցությունն է: Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայության բարձրացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG