Մատչելիության հղումներ

Միրզոյան. «Առաջարկում ենք ունենալ ապրելու և կյանքը ավելի անվտանգ դարձնելու արտաքին քաղաքականություն»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում, արխիվ

«Մեր Արտաքին գործերի նախարարությունը եղել է հակամարտության և Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն: Սա եղել է նահատակվելու արտաքին քաղաքականություն», - այսօր Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք առաջարկում ենք ունենալ ապրելու և կյանքը ավելի անվտանգ դարձնելու արտաքին քաղաքականություն», - ընդգծեց Միրզոյանը:

Պատգամավորի հարցը վերաբերում էր Արտաքին գործերի նախարարության՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանմանը:


XS
SM
MD
LG