Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է 3 նախարարությունների անունների փոփոխության նախագիծը

ԱԺ սկսեց քննարկել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Կառավարությունն առաջարկում է փոխել 12 նախարարություններից 3-ի անվանումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումից գործադիրն առաջարկում է հանել «սոցիալական հարցեր» բառակապակցությունը, փոխարինել՝ «բարեկեցություն բառով» (աշխատանքի և բարեկեցության նախարարություն), Արտաքին գործերի նախարարության անվան մեջ ավելացնել «միջազգային առևտուր» բառակապակցությունը (արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն), իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվան մեջ՝ «արհեստական բանականություն» բառերը:


XS
SM
MD
LG