«Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն լիտվացի լրտես է ձերբակալել» -այսօր հաղորդել է երկրի պետական OНТ հեռուստաընկերությունը։
Լրատվամիջոցի պնդմամբ՝ ձերբակալվածը Լիտվայի հատուկ ծառայություններին տեղեկություններ էր փոխանցում Բելառուսի տարածքում գտնվող ռազմավարական և ռազմական օբյեկտների մասին։
«Ձերբակալվածը պարբերաբար Բելառուս էր այցելում հայրական տան վերանորոգման պատրվակով», - հաղորդում են Բելառուսի իշխանական լրատվամիջոցները՝ պնդելով, որ այդ անձը գործում էր «Ռինգո» օպերատիվ ծածկանունի ներքո։