Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հերթական զորավարժություններն են ավարտվել


«Ադրբեջանում ավարտին են մոտեցել հրետանային ստորաբաժանումների մարտավարական զորավարժությունները», - հաղորդում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը՝ չհստակեցնելով, սակայն, զորախաղերի անցկացման վայրը։

«Զորավարժությունների պլանի համաձայն, դրանց մասնակցող ստորաբաժանումները դուրս էին բերվել մշտական տեղակայման վայրերից՝ տեղափոխվելով կուտակման շրջաններ։ Այստեղ նրանք հաջողությամբ կրակային դիրքեր էին զբաղեցրել, կատարել էին պայմանական հակառակորդի հայտնաբերմանն ու դրա ոչնչացմանն ուղղված խնդիրները», - նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG