Մատչելիության հղումներ

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը Բաքվում աջակցել է «ՀՀ–Ադրբեջան արձանագրվող առաջընթացին»

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը մեկնել է Բաքու, որտեղ լրագրողների հետ զրույցում իր աջակցությունն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվող առաջընթացին»։

«Տարածաշրջանում, որտեղ հակամարտությունները շարունակվում են, մենք պետք է աջակցենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվող առաջընթացին, որովհետև այն դեպքում, երբ տարածաշրջանի մյուս երկրներն ավելի խորն են ներգրավվում հակամարտությունների մեջ, այս երկու երկրները դուրս են գալիս դրանցից՝ շարժվելով հակառակ ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում դա»,- ադրբեջանական մամուլի հաղորդմամաբ լրագրողներին հայտնել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։

Անդրադառնալով Բաքվի հետ հարաբերություններին՝ Մարտին Չունգոնգն ընդգծել է, որ շարունակելու և ամրապնդելու են փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
Պետական Ազերթաջ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին։

XS
SM
MD
LG