Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Ռուսաստանը Վրաստանին պետք է 253 միլիոն եվրո վճարի՝ այսպես կոչված «սահմանազատման»՝ 2008 թվականի պատերազմից հետո Վրաստանի և Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև արգելապատնեշների կառուցման համար:
Թբիլիսին ու միջազգային հանրությունը Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասը, որն օկուպացվել է Ռուսաստանի կողմից։
«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (IV)» գործով դատարանի որոշման համաձայն՝ 2009 թվականից ի վեր ռուսական զորքերը մասնակցել են փշալարով մետաղական ցանկապատի կառուցմանը՝ տարածքների միջև նախկին վարչական սահմանի երկայնքով, որը Թբիլիսին անվանում է «օկուպացիոն գիծ»:
Դատարանը նշել է Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների համակարգված բնույթը՝ սահմանը հատելու համար անօրինական կալանավորումներ, ուժի կիրառում, խոշտանգումներ և վատ վերաբերմունք, տներ, հողեր մուտք գործելու սահմանափակումներ, ինչպես նաև վրացերենով կրթության արգելք։
Ռուսաստանը 2022 թվականից ի վեր չի ճանաչել ՄԻԵԴ-ի որոշումները: