Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքում 7 մարդ է տուժել ավտոմեքենայի վրաերթի հետևանքով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տուժածներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել հիվանդանոց։
Վարորդը, ով մոտ 30 տարեկան է, ձերբակալվել է: Իրավապահ մարմինները հավաստիացրել են, որ բնակչության համար վտանգ չկա: