Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման 4-րդ տարելիցին Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական, հումանիտար և վերականգնման աջակցության փաթեթի մասին, հայտնում է Reuters-ը։
Արտգործնախարար Իվետ Քուպերը կմասնակցի Կիևում անցկացվող հիշատակի միջոցառումներին։
Կառավարության հայտարարության համաձայն՝ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (26,98 միլիոն դոլար) կտրամադրվի էներգետիկ աջակցության համար, որը կուղղվի Ուկրաինայի էներգահամակարգի պաշտպանությանը և վերականգնմանը, ինչպես նաև լրացուցիչ արտադրական հզորությունների ապահովմանը: 5,7 միլիոն ֆունտ ստեռլինգ կուղղվի հակամարտության առաջնագծում գտնվող համայնքների հումանիտար օգնության տրամադրման համար:
30 միլիոն ֆունտ ստեռլինգ էլ կտրամադրվի Ուկրաինայի հասարակական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև ենթադրյալ ռուսական պատերազմական հանցագործությունների զոհերի և տուժածների համար արդարադատության և պատասխանատվության գործընթացների խթանման նպատակով։