Մատչելիության հղումներ

Մերցը տպավորվել է Չինաստանի ռոբոտների մարտարվեստով

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը տպավորվել է Չինաստանի ռոբոտների մարտարվեստով։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այցելել էր Չինաստանի արևելքում՝ Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում գտնվող Unitree Robotics ռոբոտաշինական ընկերությունը։ Տեսանյութերից երևում է, որ Մերցը և նրա գործարար պատվիրակության անդամները մեծ ուշադրությամբ են հետևել նորարարական Wu BOT կամ «Քունգ ֆու ռոբոտներ» շոուին: Ներկայացման ավարտից հետո էլ ողջունել ծափահարություններով։

Wu BOT-ը առաջին անգամ ներկայացվել է 2026 թվականի փետրվարի 16-ին՝ Չինական Նոր տարվա նախօրեին հեռարձակված China Media Group-ի Գարնանային փառատոնի գալա համերգի ընթացքում։


XS
SM
MD
LG