Մատչելիության հղումներ

Մերկելը Լեհաստանին ու բալթյան երկրներին մեղադրում է 2021-ին Մոսկվայի հետ երկխոսության փորձը տապալելու մեջ

Ֆրանսիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Փարիզ, 10-ը դեկտեմբերի, 2019թ.
Ֆրանսիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Փարիզ, 10-ը դեկտեմբերի, 2019թ.

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստանին ու մերձբալթյան երկրներին մեղադրել է 2021 թվականին Մոսկվայի հետ կառուցողական երկխոսություն սկսելու փորձը տապալելու և Ուկրաինայի վրա հարձակումը հրահրելու համար: Գերմանիայի նախկին երկարամյա առաջնորդն այս պնդումն արել է հունգարական Partizán լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Մերկելը պարզաբանել է, թե 2021-ին այդ երկրներն ակտիվորեն դիմադրել են Եվրամիության ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկխոսության՝ իր առաջարկած նոր ձևաչափին:

«Դա չիրականացավ, հետո ես թողեցի պաշտոնս, ու սկսվեց պատերազմը», - ասել է Գերմանիայի նախկին կանցլերը:


XS
SM
MD
LG