Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 28-ին տեղի է ունենալու ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին, և ցուցադրվելու է միայն այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել 2022 թվականից հետո:
«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու: Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում», - ասել էր Փաշինյանը: