Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, 4-րդն է:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչը: