Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկրի համար «վատ անակնկալ» է Եվրոպական հանձնաժողովի որոշումը՝ ժամանակավորապես կիրառել Հարավային Ամերիկայի Մերկոսուր առևտրային համաձայնագիրը։
Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ հանդիպման ժամանակ Մակրոնն ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը միակողմանի որոշում է կայացրել, չնայած Եվրոպական խորհրդարանը դրա մասին դեռ քվեարկություն չի անցկացրել։
ԵՄ-Մերկոսուր ազատ առևտրի համաձայնագիրը նպատակ ունի ստեղծել ավելի քան 700 միլիոն բնակչությամբ աշխարհի խոշորագույն առևտրային բլոկներից մեկը՝ Եվրոպական միության և Հարավամերիկյան (Արգենտինա, Բրազիլիա, Պարագվայ, Ուրուգվայ) երկրների միջև։ 25 տարվա բանակցություններից հետո 2026թ. հունվարին այն ստորագրվեց, սակայն բախվեց ուժեղ դիմադրության, մասնավորապես Ֆրանսիայի, Լեհաստանի և այլ երկների կողմից։
Գերմանիայի արտգործնախարարը, մինչդեռ, այսօր ողջունել է որոշումը։
«Գերմանիան անխոնջ կաշխատի, որպեսզի օգնի այս պատմական համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտել»,- ասել է Յոհան Վադեֆուլը։