Մատչելիության հղումներ

Մակրոնը, Մերցը և Տուսկը քննադատել են Վրաստանի իշխանություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց, արխիվ

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները՝ նախագահ Էմանյուել Մակրոնը, դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և վարչապետ Դոնալդ Տուսկը, այսօր Վրաստանի Անկախության օրվա առթիվ հրապարակած համատեղ շնորհավորական ուղերձում քննադատել են պաշտոնական Թբիլիսիին:

Եվրոպական երեք երկրների ղեկավարները դատապարտել են «վրացական իշխանությունների այն բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարական հետընթացի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության քննադատների դեմ հարձակումների»։



XS
SM
MD
LG