Մատչելիության հղումներ

Մակրոնը հայտարարել է Mirage-ների համար օդաչուների և մեխանիկների պատրաստման մեկնարկի մասին


Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները, 7-ը հունիսի, 2024թ., Փարիզ, Ֆրանսիա
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները, 7-ը հունիսի, 2024թ., Փարիզ, Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է Mirage կործանիչների համար օդաչուների և մեխանիկների պատրաստման մեկնարկի մասին, որոնք Փարիզը խոստանում է տրամադրել Կիևին։ Այդ մասին նա հայտարարել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսին։

Mirage 2000-ը չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ միաշարժիչ կործանիչ է: Մակրոնը հրաժարվել է նշել ինքնաթիռների ճշգրիտ քանակը։

«Մենք պայմանավորվել ենք կարիքների շուրջ, այժմ առաջնահերթությունը օդաչուների և մեխանիկների պատրաստումն է, որից հետո մենք կհստակեցնենք, թե քանի ինքնաթիռ կարող է փոխանցել Ֆրանսիան», - պարզաբանել է նա:

Մակրոնի խոսքով՝ նախատեսվում է պատրաստել 4500 ուկրաինացի զինվորականի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG