Մատչելիության հղումներ

Զելենսկին G7 գագաթնաժողովից հետո զրուցել է Թրամփի և Մակրոնի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովի ավատրից հետո զրուցել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանյուել Մակրոնի հետ:

«Սա կարևոր համակարգող զրույց էր, որը կարող է շատ բան փոխել», - Reuters-ի փոխանցմամբ՝ նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Բրյուսելում քննարկել է G7 գագաթնաժողովի արդյունքները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ «Գլխավորը մեր պաշտպանությունը ամրապնդելու և ԱՄՆ-ից օդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիաներ ստանալու ուղղությամբ աշխատելն է», - Telegram-ում գրել է Զելենսկին։

G7-ի առաջնորդները Ֆրանսիայում քննարկել են Իրանի և Ուկրաինայի հարցերը:


XS
SM
MD
LG