Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տվյալներով՝ գերեվարված ուկրաինացի զինվորների 95 տոկոսը ենթարկվում է խոշտանգումների

UKRAINE -- Farewell to Volodymyr "Irlandets" Serhiyevsky, a soldier of the 72nd Separate Mechanized Brigade. Kyiv, June 9, 2924
UKRAINE -- Farewell to Volodymyr "Irlandets" Serhiyevsky, a soldier of the 72nd Separate Mechanized Brigade. Kyiv, June 9, 2924

Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի զինվորների 95 տոկոսը ենթարկվում է խոշտանգումների, Նիդերլանդների NOS հեռուստաալիքին ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության ղեկավար Դանիել Բելլը։

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի՝ նախնական հարցաքննության ժամանակ նրանց ծեծում են մետաղյա ձողերով, փայտերով, մերկացնում, խոշտանգում էլեկտրաշոկով։

«Դա անշուշտ ամենավատ երևույթն է, որ որ ես տեսել եմ ՄԱԿ-ում 20 տարվա իմ կարիերայի ընթացքում՝ այցելելով տարբեր կալանավայրեր», - ասել է Բելլը՝ հավելով, որ իր եզրակացությունը հիմնված է ռուսական գերությունից ազատված ուկրաինացի զինվորներից ստացած տեղեկատվության վրա:

XS
SM
MD
LG