Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները դատապարտում են Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները

Լիբանան, ապրիլի 15,2026թ.
Լիբանան, ապրիլի 15,2026թ.

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փորձագետները դատապարտել են Իսրայելի՝ ապրիլի սկզբին Լիբանանում իրականացրած օդային հարվածները՝ դրանք անվանելով «անօրինական ագրեսիա և անխտիր ռմբակոծության արշավ»։

«Սա ինքնապաշտպանություն չէ։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է, խաղաղության հեռանկարների կանխամտածված ոչնչացում և հարված ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային կարգին»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Ապրիլի 8-ին Իսրայելը իրականացրել է Լիբանանի վրա իր ամենախոշոր հարվածները վերջին ամիսների ընթացքում՝ սպանելով ավելի քան 250 մարդու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանը չի ներառվել ԱՄՆ-Իրան երկուշաբաթյա հրադադարի պայմաններում։

XS
SM
MD
LG