Մատչելիության հղումներ

Մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջեսի Ջեքսոնը

Այսօր Միացյալ Նահանգներում կյանքի 84-րդ տարում մահացել է հայտնի իրավապաշտպան, բողոքական հոգևորական և քաղաքական գործիչ Ջեսի Ջեքսոնը։

Նա առաջին աֆրոամերիկացի գործիչն էր, որ 1984 և 1988 թվականներին լուրջ պայքար էր ծավալել Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։ Չնայած երկու դեպքում էլ կրած պարտություններին, Ջեքսոնը տասնամյակներ շարունակ համարվում էր ԱՄՆ ամենաազդեցիկ և մեծ ժողովրդականություն վայելող աֆրոամերիկացի գործիչը։

1989-ի փետրվարին՝ Սպիտակի երկրաշարժից երկու ամիս անց, Ջեքսոնը ժամանել էր Հայաստան՝ այցելելով աղետի գոտի, հանդիպելով Խորհրդային Հայաստանի ղեկավարության և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ։

XS
SM
MD
LG