Մատչելիության հղումներ

Մաչադոն հինգշաբթի օրը կհյուրընկալվի Սպիտակ տանը


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Մաչադոն հինգշաբթի օրը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաստատել Է Սպիտակ տունը:

Այցից մոտ 10 օր առաջ ԱՄՆ ուժերը ձերբակալեցին ու մեղադրանք առաջադրեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Սակայն Թրամփը չէր առաջարկել Մաչադոյի թեկնածությունը՝ որպես երկրի նոր առաջնորդ՝ աջակցելով երկրի փոխնախագահ, այժմ արդեն նախագահի պաշտոնկատար Դելսի Ռոդրիգեսին:

Անցյալ շաբաթ Մաչադոն հայտարարել էր, որ հույս ունի անձամբ շնորհակալություն հայտնել Թրամփին Մադուրոյի դեմ գործողությունների համար և կցանկանար նրան Նոբելյան մրցանակ շնորհել: Թրամփն ասել է, որ դա «մեծ պատիվ» է: Սակայն Նոբելյան կոմիտեն ավելի ուշ պարզաբանել է, որ այն այլ անձանց փոխանցելու ենթակա չէ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մաչադոյի մրցանակին արժանանալը կարող է փոխել նրա տեսակետը Վենեսուելայում նրա դերի վերաբերյալ, նախագահն ասել է, որ նա կարող է ինչ-որ առումով ներգրավվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG