Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգի միջազգային օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը

Լյուքսեմբուրգի միջազգային օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը օդանավակայանի մոտակայքում «չարտոնված անօդաչու թռչող սարքերի» հայտնաբերման պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Օդանավակայանի վարչակազմը հայտարարել է, որ չվերթները դադարեցվել են որպես նախազգուշական միջոց՝ ուղևորների, ավիաընկերությունների անձնակազմի, օդանավակայանի աշխատակիցների և ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։

Օդանավակայանը մանրամասներ չի հայտնել անօդաչու թռչող սարքերի ծագման վերաբերյալ։

Շաբաթ առավոտյան օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է, սակայն որոշ ուշացումներ և չվացուցակից շեղումներ կարող են լինել, ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

Ուրբաթ օրը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, հղում անելով լեհական հետախուզությանը, հայտարարել է, որ Ռուսաստանը պլանավորում է «հիբրիդային» հարվածներ՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ Ուկրաինային աջակցող երկրների դեմ։


XS
SM
MD
LG