Մատչելիության հղումներ

«Լուկօյլ»-ը պայմանագիր է կնքել «Քարլայլ»-ի հետ՝ միջազգային ակտիվների վաճառքի շուրջ

Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունը պայմանագիր է կնքել ամերիկյան «Քարլայլ» ներդրումային հիմնադրամին իր միջազգային ակտիվները վաճառելու վերաբերյալ։

«Լուկօյլ»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ գործարքը չի ներառում Ղազախստանում գտնվող ակտիվները, որոնք կմնան ռուսական ընկերության սեփականությունը և կշարունակեն գործել իրենց ներկայիս լիցենզիայի համաձայն։

Գործարքը դեռևս պետք է հաստատվի ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից։ «Ընկերությունը շարունակում է նաև քննարկումները այլ պոտենցիալ գնորդների հետ», - ասվում է հայտարարության մեջ։

«Լուկօյլ»-ը հայտարարեց իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո:

XS
SM
MD
LG