Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին բելառուսական արտադրության ինքնաձիգ է նվիրել՝ օպտիկական նշանոցով։ «Կoգտագործեք, եթե հանկարծ թշնամիներ հայտնվեն», - կատակել է Բելառուսի նախագահը։
Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները «Բարեկամության մասին» պայմանագիր են ստորագրել։
Սա Լուկաշենկոյի առաջին այցն է Հյուսիսային Կորեա պաշտոնավարման 32 տարիների ընթացքում։